Այլ կերպ ասած, «Ռուսաստանին չեղարկելու մշակույթը» նպաստում է Բաքվի և Թուրքիայի օրակարգի առաջխաղացմանը Ղարաբաղի և հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի շուրջ բանակցություններում։
Դիմադրության հաջողությունն է նաև այն բանալին, որ նորից դուռ կբացի դեպի խաղաղ և կայուն զարգանալու, սեփական հայրենիքում ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու երկարաժամկետ փուլ։
Փողոցի միջոցով բոլոր իշխանափոխությունների դեպքում խախտվում է օրենսդրությունը․ այդպես եղավ նաև 2018 թվականին, երբ, օրինակ, դուռը կոտրելով մուտք գործեցին ռադիոտուն։
Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ ճնշված էր և պատրաստ էր գնալու լրացուցիչ զիջումների...